Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանիթիվ 163 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ոչարդյունավետ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ոչ արդյունավետ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում ջերմամեկուսացված պատերով, ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, ինչպես նաև արտաքին պատերի մասնակի ջերմամեկուսացում: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 45.7%: