Օրենսդրություն

Էներգետիկայի մասին ՀՀ օրենք

Օրենքը ընդունվել  է 2001 թվականի մարտի 7-ին: Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենք

Ընդունվել  է 2004 թվականի նոյեմբերի 9-ին: Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`

Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.

Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.

էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔ