Քննարկում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ

new-image

Մարտի 2-ին Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև պետական կառույցների, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Էֆերջի ընկերության խորհրդատու Լուիզ Մարտին Պոմարեսը ներկայացրեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները, կատարված ուսումնասիրությունները, Հայաստանի կլիմայական գոտու և արևային նեուժի քարտեզագրման  առանձնահատկությունները, ինչպես նաև քննարկվեցին՝ տեղանքների ուսումնասիրության արդյունքները արևային կայաների տեղադրման համար և մի շարք այլ հարցեր: