Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Վաղարշապատի հիվանդանոցում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ծածկի ջերմամեկուսացում, պատունանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատով, պատուհանների տակի խորշերի ջերմամեկուսացում, գազատարի և գազի կարգավորիչ, հաշվիչ հանգույցի շինհավաքակցում, արտաքին ջերմային ցանցի կառուցում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայատան վերակառուցում և զինում:
էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում էշուրջ 48.1%: Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանի խոսքով Էներգախնայողության միջոցառումների արդյունքում, նույնիսկ խստաշունչ ձմռան պայմաններում, միջին ջերմաստիճանը հիվանդասենյակներում և միջանցքներում 24-25 աստիճան է: