ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող երկրներում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում նախատեսում է իրականացնել հետախուզական հորատման աշխատանքեր:Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման գործընթացի իրականացման նպատակով սույն թվականի մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի գյուղապետարանում ժամը 12:00-ին տեղի ունեցան հանրային քննարկումներ / լսումներ, որոնք ձեռնարկվել էին Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից: Հանրային քննարկումներին մասնակցում էին Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք համայնքների և ՀՎԷԷՀ ներկայացուցիչները: