Ժողով շինարարների և նախագծային կազմակերպությունների հետ

new-image

Ս.թ. մարտի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝

Լոտ 1.  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-45/2015-1

Լոտ 2. «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-45/2015-2

Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը  հետաքրքրված շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներկայացրեց մրցույթների հայտերի նախապատրաստման փուլում ինչպես ավելի արդյունավետ կազմակերպեն իրենց աշխատանքը:

Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը:

Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց  մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները:
Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ջրատաքացուցիչների տեսակների,  ջրատաքացման սխեմաների հիմնական տեսակների, պահանջվող արևային համակարգի բնութագրերի, խնայողության հաշվարկային ցուցումների, լուսադիոդային լուսատուների  հաշվարկային մեթոդների, արտաքին լուսատուների բնութագրերի մասին: