Մարտի 14-ից 15-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ նախարարության աշխատակիցները ի դեմս նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի անձնակազմը երկօրյա սեմինար անցկացրեցին ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում:Շրջայցի ընթացքում Ենոքավան գյուղի գյուղապետը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի և համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին գյուղի հիմնական դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, գյուղի բնակչիչների կենցաղային խնդիրները, որոնց հնարավոր լուծումները քննարկվեցին սեմինարի ընթացքում: Քննարկվեցին նաև գյուղի գյուղատնտեսության և զբոսաշրջության պոտենցյալը, դրանց զարգացման խթանները, ինչպես նաև թիմային աշխատանքում առաջ եկած առաջարկությունների իրագործելիությունը:
Սեմինարի հիմնական շեշտադրումն էր Ենոքավան գյուղը դարձնել Հայաստանում նախատիպը չունեցող «Էկո գյուղ», որի ենթակառուցվածքները կգործեն բնական և վերականգնվող պաշարների սպառման ամենաարդյունավետ և էներգախնայող համակարգերի միջոցով: Սեմինարի ընթացքում որոշվեց բոլոր առաջարկությունների և խնդիրների հնարավոր լուծումները համակարգել և այնուհետև նորացված ծրագրով ներկայացնել քննարկման: