Հանդիպում էներգախնայության ծրագրի շրջանակներում

new-image

Փետրվարի 23-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝

Լոտ 1.«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-42/2015-1
Լոտ 2. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-42/2015-2
Լոտ 1. Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-1
Լոտ 2. Հայաստանի ազգային գրադարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-2
Լոտ 3. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոցի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-3

Նախամրցութային ժողովին մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչներ՝ Գևորգ Նալբանդյանը, Վարուժան Եղիազարյանը, Ասատուր Ասատրյանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ:

Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված շինարարական և նախագծային կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների շրջանակներում կատարվելիք աշխատանքների առանձնահատկությունները, ինչպես նաև մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը:

Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը: