Այսօր լրանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործունեության 10 տարին, որի ընթացքում իր առաքելությանը հավատարիմ կառույցը մեծ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման ոլորտում:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվեց 2005թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ: Հիմնադրամն իր գործունեությունը սկսեց հստակ ամրագրված աշխատանքային օրենսդրությամբ և պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատակազմի ներգրավվածությամբ:
Մեկ տասնամյակ ծավալուն գործունեության ընթացքում Հիմնադրամը հասցրել է ձեռք բերել համընդհանուր ճանաչում և վստահություն լավագույնս իրականացրած յուրաքանչյուր նախագծի շնորհիվ, ստանալով մի շարք պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային առաջադեմ կազմակերպությունների աջակցությունը՝ միաժամանակ հաստատելով համագործակցության ամուր եզրեր:
Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ հիմք դնելով նորանոր նախագծերի ու համագործակցությունների և օգտագործելով ոլորտի զարգացման բոլոր հնարավոր նախադրյալները: