Oգոստոսի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների վերաբերյալ՝
Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Բնապահպան Հմայակ Ավագյանը իր ելույթում կարևորեց բնապահպանական կառավարման պլանի շրջանակները, շինհրապարակում իրականացվող աշխատանքները: