Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀՎԷԷՀ-ում տեղի ունեցավ հանդիպում, որը վերաբերվում է Հայաստանում արևային տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էին Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ֆիխտներ կազմակերպության ներկայացուցիչները, Տեխնոկոմ ընկերության տնօրեն Միխայել Մարտիրոսյանը, Գերմանա-հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Թումանյանը, ԱՐՓԻ Արևային Ջրատաքացուցիչներ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը, Շտիգեն ընկերության ներկայացուցիչը, ինչպես նաև հիմնադրամի աշխատակիցները: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր արևային էներգիայի զարգացման հեռանակրների վերաբերյալ, ինչպես նաև հարցեր Հայաստանում արևային ջրատաքացուցիչների լայնամաշտաբ ներդրման հետ: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվեցին ոլորտում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրների մասին և հույս հայտնեցին գտնել համագործակցության եզրեր հետագայում ոլորտը զարգացնելու նպատակով: