Փոքր ՀԷկ-երի հիմնախնդիրների վերաբերյալ համաժողով

new-image

Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ  կազմակերպված  փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փոխնախարար Հայկ Հարությունյանը, նախարարության պաշտոնատար այրեր, Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, փոքր ՀԷԿ-երի, միջազգային  ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:  Բացման խոսքով հանդես եկավ Երվանդ Զախարյանը, ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց համաժողովին մասնակցության և ոլորտի հանդեպ հետաքրքրության համար:  Նշեց, որ Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայաստանյան փորձը համարվում է իսկապես աննախադեպ, հաշվի առնելով, որ մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ է կառուցվել անցած տասնամյակում: 2014 թվականի  հոկտեմբերի 1–ի  դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ,  մոտ՝ 277  Մգվ հզորությամբ: Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր  կառուցման փուլում են ևս 65 ՓՀԷԿ-եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ: Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը և ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձևավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Նրա խոսքով՝ փոքր ՀԷԿ-երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ և խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, այս ոլորտի հետագա զարգացման և կայունության ապահովման համար: Այսօրվա  համաժողովն էլ նվիրված է հենց այդ հիմնախնդիրների բացահայտմանը և գտնելու ոլորտի կայուն զարգացմանը նպաստող լուծումներ:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքների ու ներդրումների համար և հորդորեց ներկաներին լինել ակտիվ քննարկման ընթացքում: Համաժողովին ելույթներով հանդես եկան փոխնախարար Հայկ Հարությունյանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ տիկին Նահապետյանը, Նախարարության Զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանը, ՎԷ բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Միջազգային կառույցների ներկայացուցիչները: Ելույթների ընթացքում կարևորվեց ՓՀԷԿ-երի զարգացման և գործունեության հեռանկարները, տեխնիկական խնդիրների օրենսդրական կարգավորման նորույթները, բնապահպանական խնդիրների կանոնակարգումը և ջրօգտագործման արդյունավետությունը, կառուցման և վերազինման ֆինանսավորման հնարավորությունները և միջազգային փորձը:

Հրաչ Ծուղունյան – Փոքր ՀԷԿ-երի Շահագործման հիմնախնդիրները և դրանց տրված արտոնյությունների կիրառման հնարավոր տարբերակները 2016 թ-ից հետո

Consulting Services for the
“Programme for the Promotion of Renewable Energies: German-Armenian Renewable Energy Fund (GAF-RE) Phase III”

ՓՀԷԿ-երի ներկա գործունեության պատկերը

«Վերականգնվող Էներգիայի Աջակցություն»
Վարկային Ծրագիր-Իրականացնող` «Գերմանահայկական հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակ

Էկո լուր