Ս.թ. օգոստոսի 12-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների վերաբերյալ՝
Լոտ 1. Հրազդան քաղաքի փողոցային լուսավորություն, EE-CW-29/2014-1
Լոտ 2. Կապան քաղաքի փողոցային լուաավորություն, EE-CW-29/2014-2
Լոտ 3. Արթիկ քաղաքի փողոցային լուսավորություն, EE-CW-29/2014-3
Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը և Էներգախնայողության ծրագրի համակարգող Սերգեյ Աբրահամյանը:
Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ ծրագրի համակարգող Սերգեյ Աբրահամյանը ներկայացրեց էներգախնայողական փողոցային լուսավորման տեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, էլեկտրական հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: