Ս.թ. մարտի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի համար՝
Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման, դահլիճի օդի լավորակման համակարգի, ներքին և արտաքին լուսավորման համակարգերի, ինչպես նաև մոնիթորինգի համակարգի ներդրման մասին:
Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016