Հիմնադրամի աշխատակիցները հոկտեմբերի 28-30-ը մասնակցեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Բաթումիում տեղի ունեցող <<Մեր Տունը>> ամենամյա շինարարական ցուցահանդեսի 10-րդ հոբելյանական միջոցառմանը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Լեվան Վարշալոմիձեն, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձիք: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը Հայասատնում հանդիսանում էր <<Էքսպոմեդիա>> ՍՊԸ նախագծման կենտրոնը: Ցուցահանդեսի նպատակն էր` համախմբել հայկական և արտասահմանյան կազմակերպություններին, որոնք զբաղված են շինարարության, վերանորոգման, նախագծման և դիզայնի ոլորտներում բարձրակարգ արտադրանք և ծառայություններ մատուցելով: Ցուցահանդեսին մասնակցում էին շուրջ 70 կազմակերպություններ Հայաստաից, Թուրքիայից, Ադրբեջանից, Իրանից և Վրաստանից: Միջոցառման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը պաշտոնական հանդիպում ունեցավ Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիա Աբուլաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր ջեռուցման ոլորտի վերաբերյալ , մասնավորապես դպրոցների ջեռուցման վերաբերյալ: