Բնապահպանական կառավարման պլանի (ԲԿՊ) ստուգաթերթիկ հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր

ԲԿՊ-ի վերահսկիչ ցուցակի օգտագործման ընդհանուր սկզբունքները՝

Ցածր ռիսկայնությամբ շինարարական նախագծերի  համար, ինչպիսիք են փոքր վերականգնողական աշխատանքները կամ ջեռուցման և մեկուսացման համակարգերի վերազինումը, ԵԿԱ-ն (Եվրոպան և Կենտրոնական Ասիան) մշակեց ԲԿՊ-ի այլընտրանքային ձևաչափ (շրջակա միջավայրի կառավարման պլան), որպեսզի հնարավորություն տրվի ապահովելու ավելի արդիականացված մոտեցում ծրագրերի շրջանակներում Համաշխարհային բանկի բնապահպանական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ, որոնք (ա) իրենց մասշտաբով փոքրածավալ են կամ պլանավորվող գործունեությունն իր բնույթով ունի ցածր ազդեցություն շրջակա միջավայրի վրա, (բ) գտնվում են այն երկրներում, որոնք ունեն շրջակա միջավայրի տեղակայված են շրջակա միջավայրի վիճակի կառավարման և գնահատման արդյունավետ գործող համակարգի երկրներում

ԲԿՊ-ի վերահսկիչ ցուցակն ունի հետևյալ բաժինները.

Մաս 1-ը ներառում է նկարագրական մասը, որը բնութագրում է նախագիծը, որով սահմանվում են ինստիտուցիոնալ և նորմատիվային հարցեր, և որոնք նկարագրում են նախագծի տեխնիկական բովանդակությունը, ցանկացած պոտենցիալ կարողությունները հզորացնելու պոտենցիալ անհրաժեշտությունը և հակիրճ ներկայացնում հանրային քննարկման գործընթացը: Այս բաժինը պետք է լինի մինչև երկու էջ: Լրացուցիչ տեղեկությունների համար հավելվածները կլինեն ըստ  անհրաժեշտության:

Մաս 2-ը ներառում է պոտենցիալ բնապահպանական և սոցիալական հետևանքների ցուցակի ստուգումը, որտեղ շրջակա միջավայրի պահպանության պոտենցիալ խնդիրներն ու գործունեությունը կարող է ստուգվել պարզ ձևաչափով՝ Այո / Ոչ: Եթե ներկայացված որևէ գործունեությանը / հարցին պատասխանում են «այո», ապա ի հայտ է գալիս հղում  համապատասխան բաժնի վրա , որը պարունակում է հստակ ձևակերպված միջոցներ բնապահպանական և սոցիալական հետևանքները կառավարելու և մեղմելու ուղղությամբ:

Մաս 3-ը ներկայացնում է բնապահպանական մոնիտորինգի պլան, որն ապահովում է Բ մասում ներկայացված միջոցառումների պատշաճ իրականացումը: Այն ունի նույն ձևաչափը, որը հայցվում էր Բ կատեգորիայի նախագծերի անվտանգության նորմատիվ պահանջներին համաձայն: