Ստորագրվեց ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

new-image

Այսօր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի,  «Տապան» Էկո-ակումբ» ՀԿ  ու  «Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպությունների միջև ստորագրվեց Համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակը և օժանդակել ընդհանուր նպատակներ հետապնդող ոլորտներում Կողմերի միջև համագործակցությանը` միմյանց շահերի բախումը բացառելու սկզբունքով: Կողմերը համաձայնվեցին համագործակցել գործունեության տեղեկատվության տարածման, մասնավորապես՝ էներգախնայողության խնդիրներին առնչվող ոլորտների շրջանակներում Կողմերի պաշտոնական կայքերում առկա տեղեկավությունների, տպագիր և էլեկտրոնային նյութերի փոխանակման, դրանք ՀՀ հանրակրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և հասարակության շրջանակներում տարածելու նպատակով:
Էկոլոգիական կրթության և դաստիարակչության ոլորտում, մասնավորապես՝ կազմակերպչական կարողությունների, կապերի և ազդեցությունների համագործակցված օգտագործում` ՀՀ հանրակրթական դպրոցներում «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» Առարկայի դասավանդումը տարածելու նպատակով: «Էներգախնայողության միջազգային օր–Նոյեմբերի 11» ամենամյա միջազգային տոնակատարությունների ընթացքում, հանրակրթական հաստատությունների սովորողների կողմից կազմակերպվող «ֆլեշ-մոբերի», ցուցահանդեսների, սեմինարների ու տարբեր ակցիաների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցների համաֆինանսավորում: ՀՀ հանրակրթական հաստատությունների ուսուցիչների և աշակերտների համար հայտարարվող «Էներգիան և շրջակա միջավայրը» ամենամյա միջազգային մրցույթի անցկացում. մասնակցություն մրցույթի հանրապետական փուլի ժյուրիի աշխատանքներին, մրցույթի հանրապետական փուլի հաղթողներին տրվող մրցանակների ձեռքբերման համաֆինանսավորում, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության կազմակերպում: Առարկան ուսումնասիրող աշակերտների սերտած գիտելիքները ամրապնդելու նպատակով, Առարկայի «բաց դասերի» կազմակերպում ՀՀ էներգետիկ համակարգում, էներգախնայողության ապրանքներ արտադրող ընկերություններում և վերականգնվող էներգետիկայի վայրերում: