Մոլորակի ժամ

new-image

Մոլորակի Ժամը միջազգային շարժում է, որը կազմակերպվում  է Բնության Համաշխարհային Հիմնադրամի կողմից   և անցկացվում է ամեն տարի մարտի 23-ին: Մարտի 23-ին ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների Նախարարության, ՀՀ Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմանդրամի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF), ՀՀ Բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Հայաստանի HSBC Բանկի ներկայացուցիչները հավաքվել էին Best Western Congress հյուրանոցում  մասնակցելու և  Հայաստանում եւս  մեկ անգամ անցկացնելու «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի  պահպանման և  քայլեր ձեռնարկելու կլիմայի փոփոխությունների վերականգման ուղղությամբ:

Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը  նույնպես մասնակցել է Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցած մամլո ասուլիսին, որը նվիրված էր «Մոլորակի ժամը» ակցիային: