Հանդիպում Երևանի կրթական հաստատությունների տնօրենների հետ

new-image

Այսօր Կրթության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում Երևանի կրթական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Հիմնադրամի,  ՀՀ կրթության և գիտության նախարարության և <<Աջակցություն բարեփոխումներին>> հասարակական կազմակերպության հետ համատեղ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել Էներգախնայողության ծրագիրը ՀՀ կրթական հաստատություններում և արտացոլել ծրագրի զարգացման հնարավորությունները: Ողջույնի խոսքով հանդես եկան Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Նախարարության հանրակրթական վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը և <<Տապան էկո-ակումբ>> ՀԿ ծրագրի համակարգող Անի Մկրտչյանը: Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը հանդես եկավ ելույթով և մանրամասն ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը՝ հատկապես կարևորելով Հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագիրը:  Հանդիպման ընթացքում ցուցադրվեց նաև <<Վերականգնվող էներգետիկա>> խորագրով   ֆիլմ էներգետիկայի ոլորտի  զարգացման և ցանկալի հեռանկարների մասին: