Ապրիլի 26-ին Հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող էներգախնայողության ծրագրի վերաբերյալ: Քննարկումը նվիրված էր ստորև նշված օբյեկտներում միջոցառումների իրականացմանը`
1. <<Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ՊՈԱԿ>>-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-19/2013
2. Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-13/2013
3. Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-15/2013
4. Լճաշեն գյուղի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-6/2013
5. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-5/2013
6. Վանաձորի քաղաքային լուսավորության էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-12/2013
7. Վայք քաղաքի թիվ 3 ՆՈւՀ ՀՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-4/2013
8. Վայքի քաղաքային լուսավորության էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-8/2013
9. Դիլիջան քաղաքի փողոցային լուսավորության էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-7/2013
Քննարկմանը մասնակցում էին շինարարական, նախագծային կազմակերպություններ: Քննարկման նպատակն էր մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների, նախանշվող գործողությունների և ակնկալվող արդյունքների մասին: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ողջունեց ներկաներին և հորդորեց նրանց լինել ակտիվ քննարկման ընթացքում: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ֆինանսական ղեկավար Ռոզա Մանուչարյանը, ինժեներ-էներգետիկ Հրանտ Տեր-Գաբրիելյանը, էներգախնայողության ծրագրի բնապահպան Հմայակ Ավագյանը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը ներկայացրեց գնումների ընթացակարգը և այն չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվել մրցութային գործընթացին մասնակցելու համար: Հիմնադրամի ֆինանսական ղեկավար Ռոզա Մանուչարյանը ներկայացրեց ԶԲԱ-ի հաշվարկման բանաձևը, օգտագործման առավելությունները, վճարումների առանձնահատկությունները: Ռոզա Մանուչարյանը իր ելույթում կարևորեց էներգախնայողության հաշվարկման մեթոդը: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Բնապահպան Հմայակ Ավագյանը իր ելույթում կարևորեց բնապահպանական կառավարման պլանի շրջանակները, շինհրապարակում իրականացվող աշխատանքները: