Հիմնադրամի կողմից իրականացվող Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ստորագրվեց էներգախնայողության միջոցառումներ իրականացման առաջին պայմանագիրը

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող  ՀԲ/ԳԲՄ Էներգախնայողության Ծրագրի շրջանակներում, 2013 թվականի մարտի 4-ին Հիմնադրամի և <<Սարկողի>> ՍՊԸ-ի միջև ստորագրվեց  Արարատ մարզի <<Արարատի  N4 հիմնական դպրոցում էներգախնայողության Միջոցառումների իրականացում>> պայմանագիր:

Այդ նպատակով Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Հիմնադրամի աշխատակիցները, ինչպես նաև <<Սարկողի>> ՍՊԸ  տնօրեն Ռազմիկ Սարգսյանը այցելեցին Արարատ քաղաքի թիվ 4 դպրոց  և հանդիպում ունեցան դպրոցի տնօրեն Նուրիցա Փանոսյանի հետ: