Հուլիսի 5-ին ՀՎՀՀ տնօրեն Թամարա Բաբայանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախարարության այլ պաշտոնատար այրեր, ինչպես նաև ոլորտը կարգավորող այլ կառույցների ներկայացուցիչներ մասնակցեցին Վիեննայում Էներգետիկ համայնքի քարտուղարության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Հայաստանի օրվան: <<Հայաստանի օր>> միջոցառումը կազմակերպել էր INOGATE ծրագրի հետ համագործակցության շրջանակներում: Հայաստանը 2011թ հոկտեմբերից ստացել է դիտորդի կարգավիճակ, և այդ իսկ պատճառով նախատեսվում էր անցկացնել միջոցառում, որը նվիրված կլիներ Հայաստանի էներգետիկ ոլորտին, այդ թվում իր ինստիտուցիոնալ կառուցվածքին, օրենսդրությանը եւ զարգացման հեռանկարներին:
Միջոցառումը բացեցին Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Նեյկովը և
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ողջունելով ներկաներին: Հանդիպման ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, ՀՎԷԷՀ տնօրեն Թամարա Բաբայանը, ՀՀ ՀԾԿՀ ներկայացուցիչ Արթուր Վարդանյանը, <<ՀայՌուսԳազԱրդ>> ՓԲԸ ներկայացուցիչ Հրանտ Թադևոսյանը, Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը՝ ներկայացնելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի քաղաքականությունը և ներդրումների զարգացումը: Հայաստանն 2005թ. ընդունել է էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն: Քարտուղարությունը բարձր գնահատեց ինչպես նախարարության, այնպես էլ ոլորտը կարգավորող մյուս կարևոր մարմինների գործունեությունը և առաջարկեց ներկայացնել բոլոր մարմիններին իրենց կատարած աշխատանքները հաջորդ նմանատիպ աշխատանքային հանդիպման ընթացքում: Ամփոփելով քննարկումը, կողմերը եկան այն համաձայնության, որ Հայաստանի իշխանությունները, Էներգետիկ համայնքի քարտուղարությունը INOGATE-ի հետ համատեղ պետք է համագործակցեն միասին, և ուղիներ գտնեն զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը: Էներգետիկ համայնքի քարտուղարության տնօրեն Նեյկովը շնորհակալության հայտնեց ներկաներին հրավերքը ընդունելու և քննարկմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Նա նշեց, որ նմանատիպ հանդիպումները կունենան շարունական բնույթ և արժեքավոր կլինեն շահագրգիռ բոլոր կողմերի համար: