Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Ախուրյան քաղաքում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Կատարվել են հետևյալ միջոցառումները՝ դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, ԴՌԼ 250 լամպերով լուսատուների փոխարինում 150 Վտ հզորությամբ նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, 100 Վտ շիկացման թելիկով լամպերով դեկորատիվ լուսատուների փոխարինում 30Վտ լյումինեսցենտային լամպերով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցերի պարամետրերի բարելավում, փողոցային լուսավորման նոր լուսատուներով հենասյուների տեղակայում, փողոցային լուսավորման բացակայող լուսատուների տեղադրում, հենասյուների ներկում, ինչպես նաև հաղորդալարերի մոնտաժում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 58% խնայողություն: