Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Աշտարակի բժշկական կենտրոնում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, պատուհանների տակի խորշերի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի տեղադրում և շինհավաքակցում, արտաքին գազատարի կառուցում, ինչպես նաև ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայող միջոցառումների շնորհիվ էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 40.8%: