ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Նորարարական ծրագրերի ներգրավման համակարգող
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Հիմնական առաջադրանքները
ԷԽ և ՎԷ ոլորտի նորարական ծրագրերի հետ կապված առանձնահատկությունների ուսումնասիրություն, ինչպես նաև ակնկալվող արդյունքների ներկայացում,
Հիմնադրամի տարեկան ռազմավարության մշակուման մասնակցություն,
ԷԽ և ՎԷ ոլորտի ծրագրերի միջազգային դոնորների դրամաշնորներ/վարկեր տրամադրելու հարթակների ուսումնասիրություն,
Հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխան ծրագրերի ընտրություն միջազգային դոնորների հարթակից, համապատասխան տեխնիկական/ֆինանսական առաջարկիների պատրաստում և ներկայացում,
նորարարական ծրագրերի հայեցակարգի մշակում և ներկայացում,
ծրագրերի տեխնիկական առաջադրանքի մշակում և ներկայացում,
ծրագրերի մոնիտորինգի ժամանակացույցի մշակում,
միջազգային գործընկերների հետ կապերի հաստատում և աշխատանքների ապահովում։
Որակավորման պահանջները
Բարձրագույն կրթություն կառավարման ոլորտում,
առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
միջազգային ծրագրերի կառավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
ներդրումների ներգրավման փորձառություն,
հաղորդակցվելու զարգացաց ունակություններ,
համակարգչային գիտելիքների տիրապետում,
աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություն։
Պահանջվող փաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մարտի 13-ը ներառյալ: