Հիմնադրամի կարիքնեերի համար պետական գնումների իրականացում (գնումների պլանի կազմում, մրցույթի իրականացում, պայմանագրի կնքում),
Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստման աջակցություն (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատարստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
Առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
Ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորում
Բարձրագույն կրթություն,
Աշխատանքային փորձը ցանկալի է,
Պետական գնումների համակարգողի որակավորումը պարտադիր է,
Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում,
Ժամանակի կառավարման կարողություն:
Պահանջվողփաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն կամ անգլերեն լեզուներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մարտի 27-ը ներառյալ: