Հիմնադրամի պաշտոնական և աշխատանքային փաստաթղթերի թարգմանություն՝ հայերեն- անգլերեն, անգլերեն –հայերեն, հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն լեզուներով,
ծրագրերին առընչվող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, համակարգում և ներկայացում ղեկավարին,
բանակցությունների և միջոցառումների արձանագրում,
տեքստերի մշակում, ուղղագրության ստուգում,
ղեկավարի այլ հանձնարարականների կատարում։
Որակավորման պահանջները
Բարձրագույն կրթություն,
համապատասխան որակավորման դասընթացներին մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (թարգմանությունը և լեզուների ուսանումը կդիտարկվի որպես առավելություն),
հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը գերադասելի է,
համակարգչային գիտելիքների տիրապետում,
աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություն։
Պահանջվող փաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մարտի 13-ը ներառյալ: