«Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիր

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) կիրականացվեն էներգախնայող միջոցառումներ:

Ծրագրում կարող են ընդգրկվել այն հանրային շենքերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝

  • Լինեն հանրային կամ համայնքային նշանակության,
  • Մոտակա 10 տարիների ընթացքում չեն դադարեցնելու գործունեությունը,
  • Ունեն կայուն ֆինանսական կարգավիճակ և ցուցաբերում են վճարման կարգապահություն,
  • Օբյեկտը հանդիսանում է Շահառուի սեփականություն կամ տրված է նրան երկարաժամկետ օգտագործման,
  • Շինությունը գտնվում է բարվոք վիճակում (մաշվածության աստիճանը II-ից ոչ առավել)
  • Ծրագրի շրջանակներում իրականացվող ԷԽ միջոցառումները կբերեն շենքի 20%-ից ավելի էներգաարդյունավետություն,
  • Կատարված էներգախնայուղության միջոցառումների հետգնման ժամկետը կկազմի մինչև 9 տարի:

«Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը:

Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի  ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am էլեկտրոնային հասցեին: