Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության,
հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում,
հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ) հաշվետվությունների, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
աշխատավարձի, հաշվառում և գրանցում,
դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում
ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ,
հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում,
պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
Որակավորման պահանջները
Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
առնվազն 3 տարվա աշխատանքային փորձª որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող կազմակերպությունում),
ոչ-առևտրային կազմակերպությունում աշխատանքային փորձը ցանկալի է,
հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն,
հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն,
հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:
Պահանջվող փաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով և երկու երաշխավորագիր նախորդ գործատուներից ստորև նշված էլ. հասցեյով:
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև ս․թ․ փետրվարի 18-ը ներառյալ: