Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակներում հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) կիրականացվեն էներգախնայող միջոցառումներ:
Ծրագրում կարող են ընդգրկվել այն հանրային շենքերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝
«Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի ձևը:
Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:
Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am էլեկտրոնային հասցեին: