Ընթանում են աշխատանքներ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030թթ. ազգային ծրագրի և դրա առաջին փուլի իրագործման եռամյա գործունեության ծրագրի» շուրջ: Աշխատանքները կատարվում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:
Նախատեսվում է վերլուծել ՀՀ նախկինում գործող էներգետիկայի ազգային ծրագիրը, գնահատել դրա արդյունավետությունը, հասկանալ ոլորտի խնդիրները և մշակել դրանց լուծումները հաջորդ 10 տարիների համար:
Առաջին փուլում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2010-2017 թվականների ազգային ծրագրի» արդյունքների և ոլորտին վերաբերող նախաձեռնությունների և ծրագրերի արդյունքների գնահատում:
Եկրորդ փուլում նախատեսվում է ծրագրի մշակումը 2021-2030 թթ. համար, որը հիմնված է 1-ին փուլի արդյունքների վրա և բացահայտում է զարգացման ներկա միտումները:
Պայմանագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը համագործակցում է «ԱՎԱԳ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերության և «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» հետ:
Ծրագրի մշակման մեջ նաև իրենց մասնակցությունն ունեն ոլորտում հայտնի խորհրդատուներ: