Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի Բնագավառի Զարգացման Ռազմավարական Ծրագիր (Մինչեվ 2040 Թվականը

new-image

Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը): Ռազմավարական ծրագրի կետերից մեկով նախատեսվում է կազմակերպել 7 արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նոր մրցույթներ՝ շուրջ 520 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնցից երկուսի հզորությունը կկազմի 200 ՄՎտ՝ յուրաքանչյուրը:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները:

ՀՀ կառավարության հանձնարարությամբ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի արևային ծրագրերի մրցույթները: