ՀՀ Վարչապետի հանձնարարականով ՀՎԷԷՀ-ի միջոցների հաշվին Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզերից ընտրված մեկական դպրոցներում կառուցվել են արևային ֆոտովոլտային կայաններ:
Դեկտեմբերի 15-ին ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր տեղադրող ընկերության ներկայացուցիչները և Արագածոտնի մարզպետը շրջել են Մաստարայի միջնակարգ դպրոցում, ծանոթացել կայանի տեղադրման ծրագրի արդյունքներին:
Մաստարայի միջնակարգ դպրոցում (Արագածոտնի մարզ) տեղադրված 10կՎտ հզորության կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 15.000 կՎտժ, որն ամբողջությամբ կբավարարի դպրոցի էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցը տարեկան 675.000 դրամ կխնայի:
Թթուջուրի (Գեղարքունիքի մարզ), Այգաբացի (Շիրակի մարզ), Զորավանի (Կոտայքի մարզ) միջնակարգ դպրոցներում տեղադրված 5կՎտ հզորության կայանների տարեկան արտադրողականությունները կազմում են յուրաքանչյուրը միջինում 7000 կՎտժ, որն ամբողջությամբ կբավարարի դպրոցների էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցները տարեկան մինչև 340.000 դրամ կխնայեն:
ավելին