Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի Հ Ր Ա Վ Ե Ր-Ֆինանսական ղեկավար

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը  հրավիրում է մասնակցել Հիմնադրամի Ֆինանսական ղեկավարի թափուր պաշտոնի համալրման  մրցույթին.

Ֆինանսական ղեկավարի պարտականություններն են.

  • Հիմնադրամի եւ միջազգային դոնոր կառույցների միջեւ համագործակցության համապատասխանության ապահովում ՀՀ ֆինասական ոլորտի օրենսդրության դրույթներին եւ միջազգային կառույցների պահանջներին, ֆինասական, հաշվապահական փաստաթղթավորման, ընթացակարգերի, ժամկետների պահպանման եւ այլնի համապատասխանության առումով:
  • Հիմադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինասական կառավարման համակարգի հիմնում եւ վարում՝ (Ֆինանսական կառավարման ձեռնարկ), ինչպես նաեւ ՀՀ կողմից տրամադրած վարկերի կառավարում՝ ներառյալ վարկերը որոնք տրամադրվել են ՄՖՀ-ներին և Շահառուներին:
  • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի լիազորված հաշիվների հիմնում և կառավարում՝ ներառյալ հատուկ պարտավորությունների հարցումների պատրասումը,  ակրեդիտիվների բացումը, հրամանների պատրաստում և Հատուկ Հաշիվներից վճարումների կատարում եւ այլն:
  • Հանրային ֆինասավորման գործիքների (PFI) վիճակի գնահատում եռամսյականյին վերլուծությունների միջոցով մասնակից ֆինանսական հաստատությունների դիմումների ուսումնասիրություն, համապատասխան կարծիքի տրամադրում,
  • Ֆինանսական պլանավորման իրականացում Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի տարեկան բյուջեի պատրաստում՝ համագործակցելով գնումների բաժնի հետ,
  • Իրականացվող ծրագրերի ադմինիստրատիվ փաստաթղթավորման վերահսկողություն, ինչպես նաև պայմանագրային փաստաթղթերի և գնումների գործընթացի փաստաթղթերի ավարտուն տեսքի, յուրաքանչյուր պայմանագրի ֆինանսական կարգավիճակին դրանց համապատասխանության ապահովում, հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերի լրացում և արխիվացում:
  • Իրականացվող աուդիտի շրջանակում Ծրագրերի տարեկան, եռամսյակային ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստում, համագործակցություն աուդիտ իրականացնող անձանց հետ՝ հավաստիանալով, որ բոլոր ծրագրերի հաշիվների հետ կապված բոլոր գործառույթները իրականացվում են ՀԲ ազատ աուդիտորների կողմից ըստ աուդիտի իրականացման կանոնակարգերի և պայմանների,
  • Բանկային հաշվի մնացորդի պարբերական համալրման վերահսկում ծրագրի միջոցների չօգտագործված մնացորդի արտարժույթի վերագնահատում, վճարումների կառավարում,
  • Հարկային, մաքսային, սոցիալական ապահովության մարմինների և այլ բյուջետային գործակալությունների հետ համագործակցություն ծրագրի իրագործման, գնահատման և ժամանակային պետական բյուջե հարկային վճարները կատարելու հետ առընչվող հարցերի շուրջ,
  • Վարկային միջոցների ձեռքբերման նպատակով շահառուների կողմից ներկայացված առաջարկների վերլուծություն եւ գնահատեում
  • Օժանդակություն Հիմնադրամի Տնօրենին ֆինանսական կառավարմանն առնչվող հարցերի լուծման գործընթացում,
  • Պարտականությունների շրջանակներում անմիջական ղեկավարի այլ հանձնարարականների կատարում


Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն՝ ֆինանսիստ տնտեսագետի մասնագիտությամբ, ցանկալի է (MBA) աստիճան
  • Առնվազն  5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում
  • Ֆինանսական կառավարման ոլորտում փորձ
  • Ֆինանսական կանխատեսումների և վերլուծության փորձ
  • Վարկային ընթացակարգերի տիրապետում
  • ՀՀ հաշվապահական եւ աուդիտորական ստանդարտների տիրապետում
  • Դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության պահանջների տիրապետում
  • Աշխատանքային էթիկայի կանոնների  պահպանման կարողություն
  • Ճկունության և անալիտիկ մտածելակերպ
  • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների տիրապետում


Պահանջվող
փաստաթղթերը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն  լեզուներով:

Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09: 00  մինչև 18 : 00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2019թնոյեմբերի 17ը ներառյալ:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ:  (37410) 588 011
Կայք` www.r2e2.am
Էլ. Փոստ՝     hr@r2e2.am
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան