Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է մասնակցել Հիմնադրամի Ծրագրիմասնագետթափուր պաշտոնի համալրման մրցույթին.
Ծրագրի մասնագետի պարտականությունները
ծրագրի ռազմավարական ուղղությունների և մոտեցումների մշակում
ծրագրի իրականացմանը ուղղված աշխատանքների կատարում
ծրագրի արդյունավետ իրականացմանը ուղղված առաջարկների ներկայացում, հաշվարկների կատարում
իրականացվող ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մոնիթորինգի իրականացում
ծրագրին առնչվող գործառույթների պատշաճ փաստաթղթավորուման ապահովում՝ համագործակցելով ծրագրի աշխատանքային թիմի հետ
ծրագրի ընթացքի վերաբերյալ պահանջվող ձևաչափով հաշվետվությունների պատրաստում
իրականացվող ծրագրի ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությունների ներկայացում
շահառուներին խորհրդատվության տրամադրում
աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում
շահառուներին խորհրդատվության իրականացում
խորհրդատվական աշխատանքների տեխնիկական առաջադրանքների կազմում
ծրագրի անխափան և արդյունավետ ընթացքն ապահովելու հետ կապված այլ գործառույթների իրականացում
Որակավորման պահանջները
բարձրագույն կրթություն
առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ (դրամաշնորհային և/կամ բարեգործական ծրագրերում աշխատանքային փորձը նախընտրելի է)
կազմակերպչական և թիմային աշխատանքի, հաղորդակցության գերազանց հմտություններ
վերլուծելու կարողություն
օտար լեզուների իմացությունը ցանկալի է
Պահանջվողփաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով: Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2019թ. փետրվարի 7–ը ներառյալ: