14.01.2020-Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի   Հ Ր Ա Վ Ե Ր` Էներգետիկ ինժեներ-Ստաժոր/փորձնակ

  Աշխատանքի նկարագիր

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը փնտրում է ակտիվ, նախաձեռնող, արագ կողմնորոշվող և լուծումներ առաջարկող երիտասարդների, որոնք կարող են մասնակցել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող ծրագրերին: Հիմնադրամի աշխատանքներում փորձնակների ներգրավումը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են դառնալ հմուտ մասնագետ էներգախնայողության ոլորտում, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում գիտելիքների և փորձի ձեռքբերման համար:

Պարտականությունները

  • Տեղանք այցելությունների մասնակցություն,
  • պատշաճ էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
  • էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
  • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
  • Իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ըստ անհրաժեշտության,
  • ինժեներա-տեխնիկան խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:


Որակավորման պահանջները

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
  • Աշխատանքային փորձ (ցանկալի է),
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
  • Մաթեմատիկաի և ֆիզիկայի խորը իմացություն,
  • Համակարգչային գիտելիքների գերազանց իմացություն (Microsoft Word, Excel, AutoCAD),
  • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
  • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերդության սկզբունքով,
  • Ժամանակի կառավարման կարողություն,
  • Նախաձեռնողականություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն:


Պահանջվող
փաստաթղթերը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2020թ.  հունվարի 22-ը ներառյալ:

Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1
Հեռ:  (374 10) 588 011
Կայք` www.r2e2.am
Էլ. Փոստ՝ hr@r2e2.am
Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան