Աշխատանքային հանդիպում ՀՀ Շիրակի մարզպետարանում «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում

new-image

Ս.թ. օգոստոսի 14-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանում: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Բադիշյանը, մարզպետարանի աշխատակիցները և համայնքի ղեկավարները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի էներգետիկ Նորայր Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագիրը, որով նախատեսվում է Շիրակի չգազաֆիկացված համայնքների երեք ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգեր արտոնյալ վարկով:
Մարզպետարանի աշխատակիցների և համայնքների ղեկավարների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ իրականացվելիք աշխատանքի ընթացակարգերը: Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը պատասխանեց համայնքի ղեկավարներին հետաքրքրող բոլոր հարցերին: