Աշխատանքային հանդիպում արևային համակարգեր տեղադրող ընկերությունների հետ

new-image

Ս.թ. օգոստոսի 28-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում:
Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը ներկայացրեց Շիրակի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների արդյունքները: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված աշխատանքների պատշաճ կազմակերպման, ժամակետների, ինչպես նաև բանկերի հետ աշխատանքի ընթացակարգերը:
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում: