Ս.թ. օգոստոսի 12-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում: Քննարկմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակիցները և համայնքի ղեկավարները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությունը, «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարքունիքի չգազաֆիկացված համայնքների երեք ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում՝ արտոնյալ վարկով:
Մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ իրականացվելիք աշխատանքի ընթացակարգերը: