Աշխատանքային քննարկում ВместеЯрче փառատոնի անցկացման վերաբերյալ

new-image

Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործառաույթներից մեկն է հանդիսանում նախաձեռնել և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում ձևավորել և ամրապնդել վերաբերմունքը էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի անհրաժեշտության նկատմամբ: Այդ իսկ պատճառով ՀՎԷԷ հիմնադրամը, Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակում իրականացվող ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագրի հետ համատեղ, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հովանու ներքո 2019 թվականի հունիսին Վանաձորում նախատեսում է անցկացնել #ВместеЯрчеէներգաարդյունավետության փառատոնը:
#ВместеЯрче# փառատոնի անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկում, տեղի ունեցավ հիմնադրամում, որին մասնակցում էին էներգետիկ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, ինչպես նաև ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հնարավոր մասնակցությունը փառատոնին:
#ВместеЯрче էներգաարդյունավետության փառատոնի նպատակն է հասարակության շրջանում տեղեկատվություն տրամադրել, ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ: