Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կազմակերպել էր դասընթաց արևային համակարգերի պատվերների ճիշտ ձևակերպման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր օգնել շահառուներին խոսափել տարածված սխալներից, բացահայտել արևային համակարգերի տեղադրման ընթացքում հաճախ հանդիպող թերությունները, տեխնիկական առաջադրանքի ճիշտ ձևակերպումը, իրականացումը, մրցույթների և աշխատանքների վերահսկողությունը:Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ներկայացրեց դասընթացի նպատակը և կարևորությունը: Դասընթացի ընթացքում Հիմնադրամի փորձագետները ներկայացրեցին արևային համակարգերի տեղադրման ընթացքում առաջացած խնդիրները, տեխնիկական նորմերը, համակարգերի առանձնահատկությունները, ֆինասատնտեական գնահատումը, տարածված սխալները և դրանց հնարավոր հետևանքները:
Հիմնադրամը նաև մշակել է արևային համակարգերի տեղադրման ուղեցույցեր: