Արևային ջրատաքացման համակարգի տեղադրում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մանկապարտեզում

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի չգազաֆիկացված համայնքների  էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մանկապարտեզի տանիքի վրա տեղադրվել է ‹‹թերմոսիֆոն›› տեսակի 300 լ տարողությամբ բաքով արևային ջրատաքացման համակարգ, որը ապահովում է մանկապարտեզի տաք ջրի պահանջարկը:
Արևային ջրատաքացման համակարգի տեղադրման արդյունքում CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 1.4 տոննա, տարեկան ջերմային էներգիայի արտադրանքը 3200 կՎտժ, դրամական արտահայտությամբ շուրջ  143.000 դրամ: