Ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի էներգախնայողության առաջին ծրագիրը

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիր, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը:

Առաջին համայնքային էներգախնայողության ծրագիրն իրականացվում է
ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում, որի շրջանակներում իրականացվել է  հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝

  • Համայնքի արտաքին արհեստական լուսավորության բարելավում
  • Արևային Ֆոտովոլտային համակարգերի տեղադրում համայնքային կառույցներում
  • Արևային ջրատաքացման համակարգերի տեղադրում համայնքային կառույցներում
  • Արևային ջրատաքացման համակարգերի տեղադրում անհատական տնային տնտեսություններում

Վերոնշյալ աշխատանքները իրականացվել են համայնքի «Արվեստ Մշակութային դպրոց ստուդիա» ՀՈԱԿ-ի, «Արյուսակ» մանկապարտեզի, համայնքապետարանի շենքերում, ինչպես նաև շուրջ 15 տնային տնտեսությունների   տանիքներում:

Համայնքներում Էներգախնայողության ծրագրի նպատակն է նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը:

Կատարված աշխատանքները կնպաստեն բնակիչների ամսական էլեկտրաէներգիայի և ջրատաքացման համար ծախսվող էներգիայի և դրանց դիմաց վճարվող գումարի կրճատմանը, հետագայում նաև զրոյացմանը:

Վերոնշյալ աշխատանքների արդյունքում CO2 արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 105 տոննա: