Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1  արևային ֆոտովոլտային ծրագրի ԱՆՀ-ի թողարկման մեկնարկը տրված է

new-image

Այսօր, դեկտեմբերի 27-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հայտարարեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի ԱՆՀ-ի թողարկման մեկնարկը: Մրցույթի հիմնական փուլի հրավերներ են ուղարկվել կարճ ցանկում ներառված թվով 10 միջազգային ընկերությունների և կոնսորցիումների, որոնք արդեն անցել են մրցույթի նախաորակավորման փուլը: Առաջարկի ներկայացման համար տրամադրվել է 70 օր: Մրցույթի արդյունքներով հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի էլեկտրաէներգիայի ամենացածր սակագինը: Ծրագիրը նախատեսում է Գեղարքունիք մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցել մինչև 55ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան:

 հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/29747/