Ս.թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Կոնվերս Բանկի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:
Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:
Սույն ծրագրերը հնարավորություն կտան նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը: