Փոքր հիդրոէլեկտրակայանների ոլորտն այսօր համարվում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման առաջատարը: Այս ասպարեզը և, ընդհանրապես, վերականգնվող էներգետիկան, պաշտոնական փաստաթղթերում հայտարարված է որպես զարգացման առաջնահերթություն ունեցող ոլորտ:
Դա երկրի համար շատ կարևոր է, քանի որ ՓՀԷԿ-երի արտադրած էներգիան շատ ավելի էժան է, քան վառելիքով արտադրվող էներգիան, և արտադրվում է բացառապես ներքին ռեսուրսների հաշվին:
ԳՈՐԾՈՂ ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ
ԸՍՏ ՏԱՐԻՆԵՐԻ
1996թ. – 13 փհէկ 27490 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ ,
2004թ. 29 փոքր հէկ 36300 կՎտ դրվածքային հզորությամբ,
2009թ. 72 փոքր հէկ 89440 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ,
2017թ. 178 փոքր հէկ 3315886 կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ , որոնք տարեկան արտադրում են մինչև 890.6 մլն կիլովատ էլ. էներգիա, այն կազմում է մեր այսօրվա ներքին պահանջարկի մոտ 16% -ը
2017-2019թթ. շահագործման կհանձնվեն կառուցման փուլում գտնվող 38 փոքր հէկ 68713կՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ որոնք տարեկան արտադրում են մինչև 239.6 մլն կիլովատ էլ. Էներգիա:
ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆՆԵՐԸ
Գործող հէկ – երի վերազինման ու նորերի կառուցման համար տրամադրվող ֆինանսավորումն է, մասնավորապես՝ Գերմանիայի կառավարության կողմից Գերմանահայկական հիմնադրամի միջոցով Վերականգնվող էներգիայի աջակցություն վարկային ծրագրերը:
Պետականորեն հաստատված արտադրված էլեկտրական էներգիայի պարտադիր գնման երաշխիքները:
Հաշվարկային սակագներից անցումը հաստատուն սակագների, այսինքն` բոլոր ՓՀԷԿ-երի համար սահմանվել են արտադրված էլեկտրաէներգիայի գնման միևնույն սակագները:
Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող
էլեկտրական էներգիայի սակագները
Բնական ջրահոսքերի վրա կառուցված ՓՀԷԿ–էր` 2016 թվականի հուլիսի 1-ից՝ 23.75 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)
Ոռոգման համակարգերի վրա կառուցված ՓՀԷԿ–էր`2016 թվականի հուլիսի 1-ից՝ 15.83 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)
Խմելու ջրատարների վրա կառուցված ՓՀԷԿ–էր`2016 թվականի հուլիսի 1-ից՝ 10.56 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ)
ՓՀԷԿ-երի կառուցման պատկերն էականորեն փոխվել է, այն վերջին տարիներին Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող լուրջ բարեփոխումների արձագանքն է, դրանք ուղղված են երկրի էներգետիկ անվտանգության, էներգամատակարարման հուսալիության ամրապնդմանը: