Արեվային էներգիայի արտադրություն
Հիմք ընդունելով վերականգնվող էներգետիկայի տարբեր տեխնոլոգիաների մասշտաբայնացման և պատշաճ իրավական ու կարգավորող դաշտի ստեղծման կարևորությունը՝ ՀՀ կառավարությունը դիմել և դրամաշնորհ է ստացել Կլիմայի ներդրումային հիմնադրամի ցածր եկամուտ ունեցող երկրներում «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրից» (SREP)՝ որի վարչարարությունն իրականացվում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից: Դրամաշնւրհի նպատակն է նախապատրաստել «Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիրը»: Ներկայումս տրամադրված միջոցների մի մասն օգտագործվել է ծրագրի նախապատրաստման համար, որը ներառում է արևային էներգիա ներուժի գնահատումը, տեխնիկատնտեսական իրագործելիության ուսումնասիրությունների իրականացումը, գործարքի խորհրդատվական ծառայությունները, համապատասխան կարողությունների զարգացումը և դրա հետ կապված այլ միջոցառումներ։
«Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիրը» դարձավ SREP-ի ֆինանսավորման գլխավոր բաղադրիչ արևային մեծ ներուժի և Հայաստանի համար մասշտայնացման հնարավորությունների պատճառով։
Վարձված միջազգային խորհրդատուի կողմից արդեն իսկ մշակվել են Հայաստանի արևային քարտեզները հիմնված արբանյակային և Հայաստանում տեղակայված չորս գերժամանակակից չափիչ կայանների տվյալների վրա:
Հորիզոնական ճառագայթման օրական միջին ինտենսիվության (GHI) ցուցանիշը ամենախոստումնալից տեղակայման վայրերի համար տատանվում է 5-5,5 կՎտ/ժ։ Ամենախոստումնալից տեղակայման վայրերի համար տարեկան GHI ցուցանիշը 1750կՎտ/ժ–ից բարձր է։ 1մ2 վրա ընկնող արևի առավելագույն (պիկային) էներգիան կազմում է 1250Վտ։ Պիկային այս բարձր արժեքը պայմանավորված է մեծ բարձրությամբ և օդի աղտոտման ցածր մակարդակով։
Տվյալների ճշգրտության մակարդակը բարձրացնելու նպատակով 4 լիարժեք չափագիտական կայաններ են տեղադրվել այն վայրերում, որտեղ առաջարկվում է կառուցել արևային էլեկտրակայաններ։ Կայանները զինված են արևի ճառագայթումը չափող երկրորդ ստանդարտ կարգի և ճշգրտության հնարավոր բարձր մակարդակ ապահովող չափիչ սարքերով։ Չափումների ճշգրտությունը 1Վտ/մ2 է։
Արևային ռեսուրսի քարտեզներ
Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի եւ Էներգախնայողության Հիմնադրամը (Հիմնադրամ) 2016 թվականից մինչև 2017 թվականի հունիս ամիսը Համաշխարհային բանկի աջակցությամբ ձեռնամուխ է եղել Հայաստանի արևային ներուժի գնահատման աշխատանքների իրականացմանը, որի արդյունքում այսօր արդեն ունենք Հայաստանի արևային քարտեզները (DHI, DNI, GHI, GTI և Yield)՝ բարձր ճշտությամբ: Հիմնադրամի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համատեղ որոշմամբ այդ քարտեզները ամբողջությամբ հրապարակային են և ծառայելու են արևային էներգետիկայի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկներին՝ առավել ճշգրիտ ներդրումային որոշումներ կայացնելու համար:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ աշխատանքների շրջանակում ձեռք է բերվել թվով չորս գերժամանակակից չափիչ կայաններ, որոնց օգնությամբ և Հիմնադրամի պատվերով տվյալ ոլորտում մեծ համբավ և փորձառություն ունեցող իսպանական Էֆֆերջի ընկերությունը կատարել է արբայնակային տվյալների համադրում և վերջնական ճշգրիտ տվյալների վերհանում:
Հատուկ ծրագրային փաթեթների և մեթոդների կիրառմամբ ստեղծվել են Հայաստանի արևային ներուժի քարտեզները, որոնք բացառիկ են և իրենց ճշտությամբ գերազանցում են առկա այլ քարտեզներին, քանի որ դրանց ստեղծման հիմքում ընկած են և՛ վերջին 17 տարվա արբայնակային տվյալները, և՛ տեղային բարձր ճշտության չափումները:
Solar resource assessment for PV applications in Armenia
Production of Validated Solar Atlas
Selection of Suitable Sites for PV development