Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր

new-image

2014թ-ի Հունիսին  Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի (ԿՆՀ)  ներքո Ցածր Եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված Վերականգնվող էներգետիկայի  Ընդլայնման Ծրագրի (ՎԷԸԾ)  ենթա-հանձնաժողովը հաստատել է Հայաստանի Ներդրումային պլանը և հավանություն  տվել Հայաստանին արտոնյալ ֆինանսավորման տրամադրմանը վերականգնվող էներգիայի արտադրության ընդլայնման և  կիրառման նպատակով:

 Ներդրումային պլանը  ներառում է երեք ծրագրեր՝

ա) երկրաջերմային էներգիա,
բ) արևային ֆվ ծրագիր,
գ) ջերմային պոմպեր և արևային կոլեկտորներ:
Յուրաքանչյուր ծրագրի նախապատրաստումից հետո  այն ենթակա է հաստատման նույն ենթա-հանձնաժողովի կողմից:

Առաջին ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացումը կատարվել է ՎԷԸԾ/ՎԶՄԲ դրամաշնորհի միջոցով, որը  տրամադրվել է ՀՎԷԷՀ-ին 2014 թվականի սեպտեմբերին:

Գործառույթները ներառում էին  Բնապահպանական և Սոցիալական Ազդեցության Գնահատումը, Վերաբնակեցման Քաղաքականության Շրջանակը, Մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման նախագծային և հեղինակային հսկողության ծառայությունները։ Նշված գործառույթներին  աջակցել է Համաշխարհային Բանկի փորձագետների թիմը:

Ծրագրի նախապատրաստման արդյունքները և  ծրագրի նախագիծը ընդունելի էին ՎԷԸԾ-ի վարչության կողմից և 2015 թվականի հունիսի 16-ին կնքվեց դրամաշնորհային պայմանագիր  Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի / P152039 / իրականացման նպատակով և 8.550.000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ տրամադրվեց Հայաստանի Հանրապետությանը:  Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ֆինանսավորում է ծրագրի ընդհանուր ծախսերի մոտ 20 տոկոսը։

Ծրագիրը առաջին փուլում ներառում է՝ մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման շինարարական աշխատանքների մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը ներառյալ տեխնիկական հսկողության իրականացումը, երկու նեղ հորատանցքերի հորատման աշխատանքների մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, ներառյալ տեխնիկական հսկողությունը, դրանց կարոտաժը և փորձարկումը, աուդիտը։

Ծրագիրը երկրորդ փուլում ներառում է՝ արտադրական հորատանցքի համար ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման շինարարական աշխատանքների համար մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, արտադրական հորատանցքի հորատման աշխատանքների համար մրցութային փաստաթղթերի պատրաստումը և իրականացումը, ներառյալ ներառյալ տեխնիկական հսկողությունը, դրանց կարոտաժը և փորձարկումը։ Բացի այդ նախատեսվում է նաև իրականացնել՝ Երկրաջերմային կայանի տեխնիկատնտեսական հիմնավորում, գործարքային խորհրդատվություն և աուդիտ։

Ներկայումս ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացվել և ավարվել են ինչպես մուտքային ճանապարհի կառուցման աշխատանքները այնպես էլ երկու նեղ հորատանցքերի հորատման և փորձարկման ու չափագրման աշխատանքները, կազմված են համապատասխան հաշվետվություններ։ Նախատեսվում է աշխատանքներ տանել երկրաջերմային կայանի կառուցման նպատակով ներդրողների որոնման ուղղությամբ։ Այդ նպատակով Համաշխարհային բանկի փորձագետների կողմից ՀՎԷԷՀ-ին է տրամադրվել միջազգային փորձառությամբ մոտ հիսուն կազմակարպությունների տվյալներ որոնց հետ քննարկումներ են իրականացվում։