Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի տնօրեն Վահան Շաքարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում և իրականացում: Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ երկու ընկերությունների համագործակցությունը կնպաստի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը, այդ ոլորտներում նորագույն տեխնոլոգիանների և նորարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև համապատասխան համակարգերի ստեղծմանն ու ծրագրերի իրականացմանը: