Էֆֆերջի ընկերությունը ներկայացրեց Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքները

new-image

 

Հունիսի 27-ին Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամում իսպանական Էֆֆերջի ընկերության մասնագետները ներկայացրեցին Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների արդյունքները:

Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի կազմակերպություններից, ԲՈՒՀ-երից, Հիդրոմետ ծառայությունից և շահագրգիռ այլ կազմակերպություններից: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց կատարված աշխատանքները և նշեց, որ Հայաստանում արևային ներուժի գնահատումն ու քարտեզագրումը հնարավորություն է ստեղծում ներդրողներին տրամադրել առավել ճշգրիտ տվյալներ համապատասխան ծրագրեր իրականացնելու համար:
Էֆֆերջի ընկերության մասնագետները մանրամասն ներկայացրեցին Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքները՝ հիմնված տեղային չափումների և արբանյակային տվյալների հիման վրա: Սա էականորեն բարձրացնում է արևային ներուժի գնահատման ճշտությունը: Արևային ներուժի ճշգրիտ տվյալները կարևոր նախապայման են հանդիսանում ՀՀ էներգետիկ ոլորտի կայուն զարգացման համար:

 

Solar resource assessment for PV applications in Armenia

Ground-based data collection

Production of Validated Solar Atlas

Selection of Suitable Sites for PV development